Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Եզրափակչում՝ «Պորտու»-«Սպորտինգ»

Եզրափակչում՝ «Պորտու»-«Սպորտինգ»
25.01.2019 | 13:00

Պորտուգալիայի ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Պորտուն» 3:1 հաշվով առավելության է հասել «Բենֆիկայի» նկատմամբ, դուրս եկել եզրափակիչ: Տանտերերի կարգավիճակ ունեցող «հրեշները» բացել են խաղի հաշիվը, «արծիվները» կարողացել են արագ հավասարեցնել այն: Սակայն մինչև խաղակեսի ավարտը «Պորտուն» ևս մեկ անգամ անցել է առաջ, ապա հաջողությունն ամրացրել խաղի երկրորդ հատվածում:
Կիսաեզրափակիչ երկրորդ խաղում մրցել են «Բրագան» ու «Սպորտինգը»: Խաղի հիմնական ժամանակը կողմերին չի բերել առավելություն, փոխանակվել է մեկական գոլ: Հետխաղյա տասնմեկմետրանոցներում առավել հաջողակ է եղել «Սպորտինգը», որն էլ եզրափակչում լիգայի գավաթը կխաղարկի «Պորտուի» հետ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ